Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

67-րդը ավելին 66-ից

67-րդը ավելին 66-ից
19.07.2012 | 12:53

ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը գերազանցել է իրեն նախորդած 66 պետքարտուղարներին աշխատանքային այցերի քանակով ու երկրների թվով: 2009-ին ստանձնելով պետքարտուղարի պաշտոնը` ԱՄՆ-ի նախկին առաջին տիկինն այցելել է 102 երկիր և ճանապարհին է եղել 351 օր, նրա ուղևորությունների երկարությունը 1,35 միլիոն կիլոմետր է: Միայն վերջին շրջագայության ժամանակ նա 43,5 հազար կիլոմետր է անցել: Դե իսկ անցած ճանապարհի արդյունավետությունը կգնահատեն ԱՄՆ-ի ընտրողներն արդեն 2012-ի նոյեմբերին` նախագահական ընտրությունների ժամանակ` վստահության քվե տալով կամ չտալով նախագահ Բարաք Օբամային և նրա կուսակցությանը, որի քաղաքականությունն է կենսագործում պետքարտուղարը:

Դիտվել է՝ 2129

Մեկնաբանություններ